Մբապեն նրբագեղ է խաղում, իսկ Հոլանդը կենտրոնացած է միայն գոլերի վրա․ Իբրահիմովիչ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Կիլիան Մբապայի և Էրլինգ Հոլանդի մասին.

«Ինձ դուր են գալիս էլեգանտ խաղացողներ՝ հնարավորինս կատարյալ: Երբ ֆուտբոլիստ ես, տեսնում ես, թե ինչպես են մտածում ու շարժվում մյուս ֆուտբոլիստները։ Ինձ դուր են գալիս այն ֆուտբոլիստները, ովքեր կարդում են գործողությունները նախքան այն տեղի ունենալը:

Կարծում եմ՝ Մբապեն նման է Ռոնալդուին. նա շատ նրբագեղ է խաղում։ Հոլանդը լավն է, քանի որ տարված է գոլերով։ Նա չի անում ավելին, քան իրեն պետք է, Էրլինգը կենտրոնացած է միայն գոլերի վրա։

Կան, օրինակ, խաղացողներ, ովքեր կարծում են, որ կարող են ավելին անել, քան կարող են: Հոլանդի մոտ ես խելամտություն եմ տեսնում. նա պարզապես ցանկանում է գոլեր խփել: Նա գիտի, որ կարող է գոլեր խփել: Եվ նա փորձում է դա անել»,- մեջբերում է 40-ամյա շվեդ ֆուտբոլիստին CBS Sports-ը: