Հայտնի է Կավանիի՝ Բարսելոնայի հետ պայմանագրի մանրամասները

Հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։

Marca-ն հայտնում է, որ 34-ամյա ուրուգվայցին որոշել է ընդունել «Բարսելոնայի» առաջարկը, և Էդինսոնը պատրաստվում է միանալ կատալոնացիներին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը։

Կողմերի միջև պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, նախատեսված կլինի վեց ամսով՝ մինչև հունիսի 30-ը։

Կավանին առաջարկ ուներ նաև «Բոկա Խունիորսից», սակայն ուրուգվայցին մերժել է այն՝ հօգուտ «Բարսայի»: