Չեխ հարձակվողը՝ Մանչեսթեր Սիթիի դիտակետում

Todofichajes-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը և մարզիչ Խոսեպ Գվարդիոլան միակարծիք են Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկին ձեռք բերելու տարբերակի շուրջ։

25-ամյա հարձակվողը շուտով կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Հարկ է նշել, որ Շիկը «քաղաքաբնակների» համար առաջնահերթ տարբերակ չէ, սակայն եթե նրանց չհաջողվի ձեռք բերել անհրաժեշտ հարձակվողին, ապա ակումբը կվերադառնա Պատրիկի թեկնածությանը։

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի 13 հանդիպման և խփել է 16 գոլ: Նա այժմ երկրորդն է լավագույն ռմբարկուների պայքարում Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց հետո:

17 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 41 միավոր և թիմը վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Լևերկուզենի «Բայերը» 28 միավորով երրորդն է Բունդեսլիգայում։