Ես հարգում եմ սըր Ալեքսին, քանի որ նա միշտ պահում է իր խոսքը․ Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին.

«Երևի Ֆերգյուսոնը չի հիշում, բայց ես ձեզ կպատմեմ, քանի որ դա գեղեցիկ պատմություն է: Մի օր հայրս հայտնվեց հիվանդանոցում, և ես շատ ընկճված էի։ Ես խոսեցի սըր Ալեքսի հետ, և նա ասաց.

«Կրիշտիանու, դու կարող ես երկու-երեք օրով գնալ այնտեղ»: Թիմը դժվար հանդիպումներ ուներ, և այդ պահին ես առանցքային խաղացող էի։ Նա ասաց.«Դժվար է լինելու, քանի որ մեզ սպասվում են դժվարին խաղեր, բայց ես հասկանում եմ ձեր վիճակը և թույլ եմ տալիս հեռանալ, որպեսզի տեսնես քո հորը։

Ինձ համար դա շատ կարևոր էր։ Ավելի կարևոր, քան Չեմպիոնների լիգայում հաղթելը, Անգլիայի Պրեմիեր լիգան, գավաթները և այլն: Ես հարգում եմ սըր Ալեքսին, քանի որ նա միշտ պահում է իր խոսքը: Ես գնահատում եմ դա»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։