ԱՊԼ-ի երեք ակումբ հետաքրքրված է վրացի ֆուտբոլիստի ծառայություններով

«Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։

Լրագրող Փիթ Օ’Ռուրկը Twitter-ում հայտնում է, որ ռուսական ակումբի խաղացողը ներկայումս գտնվում է «Էվերթոնի», «Վեսթ Հեմի» և «Սաութհեմփթոնի» դիտակետում։

Անգլիական թիմերը պատրաստ են 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը:

Կվարացխելիայի և «Ռուբինի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։