Ֆերստապեն. Եթե Լատիֆին խելացի է, ապա կանջատի հեռախոսը և կվայելի արձակուրդը

Ֆորմուլա 1-ի 2021 թվականի չեմպիոն Մաքս Ֆերստապենը Նիկոլաս Լատիֆիին խորհուրդ է տվել որոշ ժամանակով անջատել հեռախոսը և պարզապես վայելել հանգստանալու հնարավորությունը։

«Եթե նա բավականաչափ խելացի է, պարզապես կանջատի հեռախոսը և կանտեսի լրագրողների բոլոր զանգերը։ Պարզապես հույս ունեմ, որ Նիկոլասը կկարողանա լավ արձակուրդ անցկացնել և հաջորդ մրցաշրջանում կվերադառնա ավելի ուժեղ ո», ասել է հոլանդացին։

Աբու Դաբիի Գրան-Պրիում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված լրագրողներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Լատիֆիի վրա: Մրցավազքի վերջում Լատիֆիի վթարն էր, որ հանգեցրեց մրցուղու վրա անվտանգության մեքենայի հայտնվելուն, ինչը թույլ տվեց Ֆերստապենին հավասարեցնել տարբերությունը Լյուիս Հեմիլթոնի հետ: Իսկ մրցավազքը վերսկսելուց հետո վերջին շրջանում, շրջանցել իր մրցակցին և նվաճել տիտղոսը: