Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
Վիճակահանության արդյունքում իտալացիների մրցակիցներն են` Անգլիայի, Գերմանիայի և Հունգարիայի հավաքականները։
«Սա լավ խումբ է և Անգլիայի, Գերմանիայի ու Հունգարիայի հետ միասին անպայման հետաքրքիր կլինի։
Ուժեղ հակառակորդների հետ հանդիպելը ֆուտբոլային դիտարժանության մի մասն է: Մենք արդեն խաղացել ենք Անգլիայի հետ Եվրո 2020-ի եզրափակչում, այնպես որ բոլորիս ևս երկու լարված խաղ է սպասվում ։
Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նրա հետ մեր հանդիպումները համաշխարհային ֆուտբոլի դասականն են, և ես առաջին անգամ եմ խաղալու նրանց դեմ որպես գլխավոր մարզիչ, ուստի շատ ուրախ եմ դրա համար։
Եվ ի վերջո, Հունգարիայի հետ հանդիպումները կլինեն իտալացի մարզիչների դիմակայություն։ Մարկո Ռոսսիի գլխավորությամբ հունգարացիները շատ լավ հանդես եկան Եվրոյում։
Եթե Իտալիան 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճի, Ազգերի լիգայի խաղերը ընկերական հանդիպումների բնույթ կլինեն:
Մենք, իհարկե կփորձենք հաղթել Ազգերի լիգայում, քանի որ ցանկանում ենք կրկին հայտնվել եզրափակչում, ինչպես արեցինք այս տարի, և նորից անցնել ամբողջ մրցաշարը», Մանչինիի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։