Կլոպ. Իմաստ չեմ տեսնում առաջնությունը կանգնեցնելու մեջ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ է արտահայտվել ԱՊԼ-ի դադարեցմանը կորոնավիրուսի պատճառով։

«Առաջնության դադարեցումը, հավանաբար, սխալ է։ Բայց գրաֆիկի առումով մենք պետք է ավելի ճկուն լինենք։ Մինչ այժմ ֆուտբոլը դիմանում էր թեստերի, կարգապահական միջոցների շնորհիվ, բայց հիմա ամեն ինչ բարդ է։

Ես մեծ օգուտ չեմ տեսնում ԱՊԼ-ի կասեցումից: Մենք կվերադառնանք, և ամեն ինչ նույնն է լինելու։ Եթե ​​վիրուսն անհետանա, ապա ես առաջինը կողմ կլինեմ կասեցմանը, կգնամ տուն և կսպասեմ, մինչև այն անհետանա: Բայց հավանաբար այդպես չի լինի: Դադարեցումը չի օգնի վիորւսի անհետացմանը: Ուրեմն որտե՞ղ է դրանից իրական օգուտը:

Հուսով ենք, որ կիրակի օրը կկարողանանք խաղալ «Տոտենհեմի» հետ», Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Հաղորդվում է, որ լիգայի որոշ ակումբներ հանդես են գալիս առաջնությունը մինչև հունվարի 15-ը կասեցնելու օգտին: