«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհին՝ Ջորջինիա Ռոդրիգեսը, շուտով ծնողներ կդառնան։
Հոկտեմբերին պորտուգալացին հայտարարեց, որ երկվորյակների է սպասում։ Այժմ հայտնի է դարձել երեխաների սեռը՝ Ռոնալդուն ու Ջորջինան տղա ու աղջիկ են ունենալու։
36-ամյա Ռոնալդուն ունի չորս երեխա, Կրիշտիանու կրտսերը, որը ծնվել է 2010 թվականին անհայտ մորից, Եվան և Մաթեոն, որոնք ծնվել են 2017 թվականին փոխնակ մորից և Ալան Մարտինը, որին Ջորջինիան լույս աշխարհ է բերել 2017 թվականին: