Ռայոլան` Բարսելոնային առաջարկել է ձեռք բերել իր հաճախորդին

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, բելգիացու շահերը ներկայացնող գործակալ Մինո Ռայոլան կատալոնական ակումբին առաջարկել է պայմանագիր կնքել Յանուզայի հետ։

Բարսայի գլխավոր մարզիչ Չավին տեղեկացվել է այս մասին։ Հիմա նա մտածում է՝ արդյո՞ք թիմին պետք է ֆուտբոլիստը։

«Սոսյեդադը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Յանուզայի հետ, սակայն եթե նա հրաժարվի նոր պայմանագիր ստորագրել, ապա հունվարին կարող է վաճառվել։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Հաղորդվում էր, որ «Բարսան» միջամտել է Յանուզայի և «Սոսյեդադի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններին: Այժմ խաղացողը կասկածում է, այն երկարաձգելու հարցում։

Այս մրցաշրջանում Յանուզայը « Ռեալ Սոսյեդադի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։