Մալկոմ. Մեսսին լավագույնն է աշխարհում. նրանցից հետո Լևանդովսկի, Նեյմար…

«Զենիթի» կիսապաշտպան Մալկոմը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ում հետ խաղացել է «Բարսելոնայում»։

«Ինձ համար Մեսսին բացարձակապես իրական հաղթող է: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց, Արգենտինայի հետ միասին նվաճեց Ամերիկայի գավաթը։ Իմ կարծիքով՝ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։

Ես մոկ մրցաշրջան անցկացրի նրա կողքին և տեսա, որ նա բնական խաղային գերազանցություն ունի բոլորի նկատմամբ։ Նա հանճար է, այնքան արագ է մտածում խաղադաշտում, որ պարզապես անհնար է նրա հետևից հասնել: Լեոն միշտ գիտի, թե ինչ անել հաջորդ պահին։

Այսպիսով, ինձ համար առաջին տեղում է Մեսսին: Այնուհետև Լևանդովսկին, Նեյմարը, Մբապեն և Վան Դեյկը: Այս հնգյակն այսօր լավագույնն է աշխարհում», ասել է Մալկոմը Р-Спорт -ին: