Սա բավականին մրցակցային խումբ է լինելու. Կենի

Իռլանդիայի հավաքականի մարզիչ Սթիվեն Քեննին կիսվել է Ազգերի լիագայի վիճակահանության արդյունքների և իր թիմի ապագա մրցակիցների մակարդակի մասին կարծիքով.

«Մենք երրորդ զամբյուղում էինք, մարդիկ չեն ակնկալում, որ մենք կգլխավորենք այս խումբը, որտեղ կամն Եվրոպայի առաջնությանը մասնակցած թիմեր, բայց մեր նպատակը հաստատ դա կլինի: Մենք պայքարելու ենք հաղթելու և հաջողության հասնելու համար: Անկասկած, սա է մեր նպատակը:

Իմ առաջին տպավորությունն այն է, որ սա իսկապես մրցունակ խումբ է: Ուկրաինայի՝ Եվրո 2022-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը լավ ձեռքբերում էր, Շոտլանդիան հաղթել է իր վերջին վեց խաղերում, Հայաստանն իր խմբում շրջանցեց Իսլանդիային։Սա շատ մրցունակ խումբ է լինելու։ Կարծում եմ, որ բոլոր թիմերն ի վիճակի են միմյանցից միավորներ խլել, ուստի մեր տեսանկյունից դա իսկապես հետաքրքիր է», Կենիի խոսքերն է մեջբերում է Irish Mirror-ը։

Ազգերի լիգայի հերթական խաղարկությունը կմեկնարկի 2022 թվականի հունիսին: