Դա ձախողում էր ՈՒԵՖԱ-ի համար. Չեֆերին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության ժամանակ թույլ տված սխալի համար։

«Իհարկե, վիճակահանությունը ձախողում էր ՈւԵՖԱ-ի համար:

Մենք կախված ենք տեխնոլոգիաներից, և միգուցե պետք է փորձենք ավելի քիչ կախված լինենել: ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրում բոլորից: Ծրագրային ապահովման հետ ինչ-որ սխալ էր տեղի ունեցել:

ՈՒԵՖԱ-ն կապ է հաստատել ծրագրային ապահովման մատակարարի հետ և որոշվել, որ հարկավոր է նորից անցկացնել վիճակահանությունը: Մենք հստակ չգիտեինք, թե ինչի է հանգեցրել սխալը: Այդ որոշումը եղել է թափանցիկ», Չեֆերինի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հիշեցնենք, որ վիճակահանության ժամանակ «Վիլյառեալին» բաժին էր հասել «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ իսպանական ակումբը խաղացել էր խմբային փուլում: Ավելի ուշ, այս սխալի պատճառով, ՈՒԵՖԱ-ն նորից անցկացրեց վիճակահանությունը։