«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի ծառայություններով։
Երկուշաբթի օրը կատալոնացիների ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոյի հետ և քննարկել ամռանը ազատ գործակալի կարգավիճակով հնարավոր տրանսֆերը, հաղորդում է Diario Sport-ը:
«Բլաուգրանայի» տնօրեն Մատեու Ալեմանին և Պաստորելոն պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում ավելի մանրամասն քննարկել այդ հարցը:
27-ամյա ֆուտբոլիստը դեռևս չի պատրաստվում երկաարձգել «ծեր սինյորայի» հետ գործող պայմանագիրը:
Բերնարդեսկին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 13 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում