Ինսինյեի գործակալ. Զլմ-ները նրան վարձկան են ներկայացնում, որի համար կարևոր չեն թիմի գույները

«Նապոլիի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Լորենցո Ինսինյեն դեռ չի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որը կավարտվի 2022 թվականի ամռանը։

Ֆուտբոլիստի գործակալ Վիչենցո Պիսականեն մեկնաբանել է իրավիճակը՝ խոսելով հարձակվողի կարիերայի հետագա հնարավոր տարբերակների մասին։

«Մենք հեռու ենք պայմանագրի երկարաձգումից: Մինչև փետրվարի 2-ը, ես որևէ մեկի հետ կապ չեմ հաստատի, իսկ հետո Լորենցոյի հետ կքննարկենք մեր հետագա քայլերը: Մենք չենք կարող հավերժ սպասել «Նապոլիի» առաջարկին:

Կարծում եմ՝ «Տորոնտոյի» տարբերակը բավականին իրատեսական է։ Այսքան տարի անց շատ դժվար կլինի Իտալիայում այլ ակումբի մարզաշապիկ հագնել, մինչդեռ արտասահմանյան տարբերակը միանգամայն հնարավոր է։ Մենք կարող ենք հետևել Դել Պիերոյի ճանապարհին:

Մենք երբեք «Նապոլիից» չենք խնդրել 7 միլիոն բոնուս ստորագրության համար, սակայն նրանց առաջարկը չի համապատասխանում մեր սպասելիքներին: Լրատվամիջոցները Ինսինյեին ներկայացնում են որպես վարձկանի, ում համար ակումբի գույները ոչինչ չեն նշանակում, բայց դա այդպես չէ: Ամեն դեպքում, իմ հաճախորդը մտադիր չէ որևէ մեկի հետ նախնական պայմանագիր կնքել և կանի հնարավոր ամեն ինչ ակումբում մնալու համար»,-գործակալի խոսքերն է մեջբերում Sky Italia-ան:

Ինսինյեն այս մրցաշրջանում նեապոլական ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: