Բարսելոնան 90 մլն եվրո կպահանջի իր ֆուտբոլիստի համար

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից, նշում է Fichajes-ը:

Կատալոնական ակումբը պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, որը 90 մլն եվրոյից պակաս չի լինի: Այս քայլին ստիպված է գնում ակումբի ղոկավարությունը, քանի որ ֆինանսական վիճակը իրապես շատ ծանր է:

Կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Լիվերպուլը»:

Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգն անցկացրել է 19 հանդիպում, որոնց ժամանակ դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: