Ռեալը չի մասնակցի Հոլանդի համար «աճուրդին»

«Ռեալը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու հնարավորությունը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մադրիդցիները հետաքրքրված են ֆուտբոլիստով, սակայն մտադիր չեն մասնակցել աճուրդին, քանի որ հասկանում են, որ չեն կարող ֆինանսական առումով մրցել «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի հետ։

Ակումբը մտադիր չէ վճռական քայլեր ձեռնարկել նորվեգացու համար պայքարում, քանի որ կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու դեպքում, միևնույն է հզոր հարձակման գիծ կունենա։

Կարիմ Բենզեմային` Մադրիդի «Ռեալը» դիտարկում է որպես մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստ, և հրատապ կարիք չի տեսնում, այլ կենտրոնական հարձակվողի ձեռք բերելու։