Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Կատալոնիա

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», տեղեկացնում է Diario Sport-ը:

Կատալոնական ակումբը ցանկանում է ազատվել «Սևիլիայից» վարձավճարով տեղափոխված Լյուկ դե Յոնգից և փնտրում է հարձակվողական ոճի այլ խաղացող։ Դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։

«Սևիլիան» դեմ չէ ակումբների միջև խաղացողների փոխանակմանը:

Սանչեսի տեղափոխությունը Բարսա կարող է տեղի ունենալ միայն կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի հավանությամբ։

Չիլիացին արդեն խաղացել է «Բարսելոնայում» 2011-ից 2014 թվականներին:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։