Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնան Ֆատին և Պեդրին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին շարունակում է ապաքինվել ձախ ոտքի քառագլուխ մկանի վնասվածքից։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ապաքինման գործընթացում առաջընթաց է նկատվում, և եթե տեմպը շարունակվի, խաղացողը կկարողանա մասնակցել 2022 թվականի առաջին հանդիպմանը, որը կայանալու է հունվարի 2-ին «Մալյորկայի» դեմ:

Ենթադրվում է նաև, որ այս խաղին կկարողանա մասնակցել Անսուման Ֆաթին, որը նույնպես այս պահին վնասվածք ունի։