Լա լիգայի ղեկավար. Ռեալը, եթե ցանկանա կարող է ձեռք բերել և՛ Մբապեին, և՛ Հոլանդին, բայց ողջամիտ գնով

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հույս է հայտնել, որ հարձակվողներ Կիլիան Մբապեն և Էրլինգ Հոլանդը կտեղափոխվեն իսպանական ակումբներ։

«Ամեն բան տանում է նրան, որ Մբապեն խաղալու է «Ռեալում»: Ես նույնպես այդ կարծիքին եմ և հույս ունեմ, որ Հոլանդը ևս կխաղա Իսպանիայի առաջնությունում։

«Ռեալը» երկուսին էլ կարող է ձեռք բերել, եթե ցանկանա, բայց ողջամիտ գնով: Չնայած Մինո Ռայոլայի դեպքում դա բարդ կլինի։ Դա կարևոր քայլ կլիներ Մադրիդի կողմից, և այն շատ օգտակար կլիներ Լա լիգայի համար:

Ինձ համար այնքան էլ կարևոր չէ՝ Մբապեն և Հոլանդը կխաղան նույն թիմում, թե տարբեր` եթե հայտնվեն Լա Լիգայում», Տեբասի խոսքերն է փոխանցում COPE-ն։