Ուելսի հավաքականը հատուկ մարզաշապիկ է նվիրել Էրիկսենին՝ Դանիայի հետ խաղից առաջ

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները նվեր են մատուցել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղի մեկնարկից առաջ:

Խաղի մեկնարկային սուլիչից առաջ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց 10 համարի մարզաշապիկն են նվիրել Քրիստիանին՝ Էրիկսենի ազգանունով, իրենց ստորագրություններով ու բարեմաղթանքներով:

Մարզաշապիկը Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյարեին է փոխանցել Գարեթ Բեյլը:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: