То Та Таке-ի լրագրող Միխաիլ Սպիվակովսկին հայտնում է, որ Արթուր Ավագիմյանը կարիերան շարունակելու է «Ալեքսանդրիայում»
Ըստ աղբյուրի՝ «Ալեքսանդրիան» արդեն «Չերնոմորեցին» վճարել է տրանսֆերի գումարը։
Կողմերի միջև կա պայմանավորվածություն, որ Ավագիմյանի վերջին երեք ամսվա աշխատավարձը «Չերնոմորեցի» փոխարեն վճարելու է «Ալեքսանդրիան»։
Ընթացիկ մրցաշրջանում Ավագիմյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։