Լիվերպուլն արագացնում է Պորտուի հետ բանակցությունները

«Լիվերպուլը» ակտիվացրել է բանակցությունները «Պորտուի» հետ՝ փորձելով ավարտել Լուիս Դիասին «կարմիրների» ճամբար տեղափոխելու գործարքը:

Բրիտանացիները 40 միլիոն եվրո են առաջարկում «վիշապներին» կոլումբիացի վինգերի համար։ «Լիվերպուլում» հույս ունեն, որ «Պորտուն» կհամաձայնվի այդ գումարին։

Դիասի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո։

Կոլումբիացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում «Պորտուի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: