Արքա Կուն, շնորհակալ ենք այս տասնամյակի համար. Մանչեսթեր Սիթի

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի քարտուղարությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ կարիերան ավարտում է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

«Արքա Կուն. «Մանչեսթեր Սիթիում» բոլորն ուզում են օգտվել այս առիթից՝ և շնորհակալություն հայտնել Սերխիո Ագուերոյին վերջին տասնամյակում ակումբի հաջողություններում ունեցած անհավատալի ներդրման համար և մաղթել նրան ամենայն բարիք իր կյանքում՝ խաղային կարիերայից հետո», – գրել է «Սիթիի» մամուլի քարտուղարությունը։

Ագուերոն մանչեսթերյան ակումբում խաղացել է 10-ը տարի։ Նա 390 խաղում խփել է 260 գոլ ու դարձել թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Նա «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 5 Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչում։