Ռեալի 2 ֆուտբոլիստ վարակվել է քովիդով

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Մարսելոյի և Լուկա Մոդրիչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այս մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը անցկացրել է 18 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում:

Բրազիլացի պաշտպանն իր ակտիվում ունի անցկացրած 5 հանդիպում: