Լևանդովսկուն 1 գոլ է պակասում Ռոնալդուի ցուցանիշը կրկնելու համար

Ռոբերտ Լևանդովսկին 2 գոլի հեղիանակ էր դարձել Բունդեսլիգայի շրջանակում` «Շտուտգարտի» դեմ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում սա 33-ամյա ֆուտբոլիստի 28-րդ և 29-րդ գոլերն էին: Օրացույցային տարում՝ լեհ հարձակվողը համապատասխանաբար խփեց 67-րդ և 68-րդ գոլերը: Սա Ռոբերտին հնարավորինս մոտեցրեց 2013 թվականի Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշին: Այդ ժամանակ մեկ օրացույցային տարում պորտուգալացին 69 գնդակ էր խփել:

Այս արդյունքին հասնելու և շրջանցելու համար Լևանդովսկին ունի ընդամենը 1 հանդիպում:

Տվյալ ցուցանիշով ռեկորդակիրը Լիոնել Մեսսին է, որը ողջ 2012 թվականի ընթացքում 91 գոլի հեղինակ է դարձել: