ՊՍԺ-ն Մբապեին թիմում ամենաբարձր աշխատավարձն է խոստացել

ՊՍԺ-ն փորձում է համոզել թիմի հարձակվող Կիլիան Մբապեին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբը 22-ամյա հարձակվողին ամենաբարձր աշխատավարձն է առաջարկել ՊՍԺ-ում։

Մբապեն առաջիկա շաբաթների ընթացքում վերջնական որոշում չի կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Նա ամբողջությամբ կենտրոնանալու է ՊՍԺ-ի վրա, ինչպես նաև կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերին։ Կիլիանը ցանկանում է այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան։

Մբապեին չի հետաքրքրում հարցի ֆինանսական կողմը։ Ամռանը նա կհետևի իր ինտուիցիային։ Եթե ​​նա զգա, որ իր ժամանակը Ֆրանսիայում և ՊՍԺ-ում ավարտվել է, նա չի երկարաձգի պայմանագիրը և կտեղափոխվի «Ռեալ»։

Այս մրցաշրջանում 22-ամյա խաղացողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 23 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։