Լապորտա. Սա առանց Մեսսիի առաջին տարին է. բնականաբար հեշտ չէ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այս մրցաշրջանում թիմի անհաջողությունների մասին:

«Ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, որ սա առաջին տարին է առանց Մեսսիի։ Մենք հրաժեշտ տվեցինք աշխարհի լավագույն խաղացողին։ Դա հեշտ չէ:

Այդ իսկ պատճառով մենք ընտրել ենք Չավիին, որը ծանոթ է «Բարսայի» մթնոլորտին և ոճին: Սա նշանակում է, որ Չավին վստահում է ակումբի սաներին, քանի որ ինքն էլ եղել մեր ակադեմիայից, ինչից հետո հասել է առաջին թիմ, որի կազմում դարձել է մեծ չեմպիոն։ Որպես մարզիչ՝ նա գիտի «Բարսելոնայի» ոճն ու փիլիսոփայությունը։

Դա հեշտ գործ չէ, քանի որ բոլորս էլ գիտենք` ֆուտբոլը քեզ ժամանակ չի տալիս։ Մենք ընդունում ենք սա։ Կարճաժամկետ հեռանկարում մեզ անհրաժեշտ է երիտասարդներին «միախառնել» փորձառու խաղացողների հետ: Նրանք բոլորը պետք է բարձր մակարդակ ունենան: «Բարսան»-ի նման ակումբում կարողանում են հաղթահարել ճնշումը», ասել է Լապորտան Tuttosport-ին տված հարցազրույցում: