Արտետա. Մեզ համար ցավոտ իրավիճակ է, հարկավոր է ժամանակ, որպեսզի վերքը սպիանա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչու է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը զրկվել ավագի թևկապից։

«Կարծում եմ, որ ակումբի հայտարարությունը շատ պարզ էր: Նրա հետ կատարվածի պատճառով մենք նման որոշում կայացրինք, սա մեր դիրքորոշումն է։ Իհարկե, ընդունելով այս որոշումը, մենք միայն ցանկանում էինք պաշտպանել ակումբի շահերը։

Մտածելու շատ բան կար, որոշում կայացնելը շատ բարդ էր, ուստի մեզնից որոշ ժամանակ խլեց:

Այս որոշումը կայացրինք, քանի որ ցավ ենք ապրում։ Վերքերի ապաքինման համար ժամանակ է պետք։ Այժմ Օբամեյանգը հայտացուցակում չէ։

Սա շատ տհաճ իրավիճակ է, պետք չէր հապճեպ որոշում կայացնել։ Մենք թիմում ուժեղ առաջատարներ ունենք», Արտետայի խոսքերն է հաղորդում Sky Sports-ը։