Բենզեմա. Ռեալը մտադիր է հաղթել 2 խաղերում էլ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները, որոնց արդյուքնում մադրիդյան ակումբը կխաղա ՊՍԺ-ի դեմ։

«Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, որպեսզի դառնանք Չեմպիոնների լիգայի հաղթող: Մենք գիտենք, որ ՊՍԺ-ն հիանալի թիմ է, բայց կարող ենք հաղթել նրանց:

Սա այն հանդիպումն է, որին ցանկանում են մասնակցել բոլորը: Մտադիր ենք հաղթել և՛ առաջին, և՛ պատասխան խաղում: Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան:

Ես հիմա հավանաբար իմ կարիերայի լավագույն մարզավիճակում եմ գտնվում: Փորձում եմ ամեն օր կատարելագործվել: Շարունակում եմ վայելել ամեն պահը և օգնել թիմին հաղթել», Բենզեմայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ -«Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա 2022 թվականի փետրվարի 15-ին` Փարիզում։ Պատասխան հանդիպումը մարտի 9-ին` Մադրիդում։