Օրվա զավեշտը․ Դե Լիգտը մոռացել էր՝ որ ակումբում է խաղում

«Յուվենտուսի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Մաթիս դե Լիգտը սխալ է նշել իր ակումբը, երբ մեկնաբանել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Ավստրիայի հետ խաղը (2: 0):

«Ավստրիացիների հետ խաղում մենք հաճախ ստիպված էինք խաղալ երկար փոխանցումներով: Որպես «Այաքսի» խաղացող, ինձ համար անսովոր է անընդհատ դա անել», – դե Լիգտի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

«Բայց դու խաղում ես «Յուվենտուսում», – ասել է լրագրողը:

«Այո, իհարկե. ես նկատի ունեի՝ որպես «Այաքսի» նախկին խաղացող»,- դե Լիգտն ուղղել է ինքն իրեն:

Հիշեցնենք, որ դե Լիգտը թուրինյան թիմ է տեղափոխվել 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից» 85,5 միլիոն եվրոյի դիմաց: