📹 Ստեֆ Կարին NBA-ի ռեկորդակիր

«Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆ Կարին սահմանել է պատմության մեջ երեք միավորանոց նետումների բոլոր ժամանակների ռեկորդ:

«Նյու Յորքի» դեմ խաղի առաջին քառորդի սկզբնամասում նա հաջողությամբ կատարեց 3 միավորանոց նետումը, որով դարձավ պատմական ռեկորդի հեղինակ:

Դա Կարիի 2974-րդ հեռահար դիպուկ նետումն էր, որով նա շրջանցեց լեգենդար Ռեյ Ալենին և բարձրացավ 1-ին հորիզոնական: