Գվարդիոլայի ապշեցուցիչ ցուցանիշը Պրեմիեր լիգայում

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիդսին» 7:0 հաշվով:

Այսպիսով, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաղթել է Պրեմիեր լիգայում իրեն հանդիպած 29 ակումբներից` 28-ին։

Իսպանացին, ով «Մանչեսթեր Սիթիում» է 2016 թվականի ամռանից, չի կարողացել հաղթել «Միդլսբրոյին» Պրեմիեր լիգայում: Իր դեբյուտային մրցաշրջանում Գվարդիոլան երկու անգամ ոչ-ոքի է խաղացել այդ ակումբի հետ՝ 1:1 և 2:2:

«Մանչեսթեր Սիթին» 41 միավորով շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: