Երկար մտածելուց հետո, Դիբալան վերջապես որոշում է կայացրել

Պաուլո Դիբալան պատրաստ է երկարաձգել «Յուվենտուսի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է Calciomercato-ն:

Երկար ամսիներ էին շարունակվում արգենտինացի ֆուտբոլիստի մտորումները, սակայն վերջնական արդյունքում նա որոշել է մնալ Թուրինում:

Դիբալայի գործակալն Իտալիայում է՝ ավարտելու բոլոր ֆորմալ հարցերը և պայմանագրին նախապատրաստվելու գործընթացը:

Կար ժամանակ, երբ 28-ամյա ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել հեռանալու, սակայն Մասիմիլիանո Ալեգրիի վերադարձն ամեն բան փոխեց:

Պաուլո Դիբալան 2015 թվականին է տեղափոխվել Թուրին: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «բիանկոներների» կազմում 17 անգամ է դուրս եկել խաղադշտ: Այդ հանդիպումներում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: