Ալվեշ. Բարսելոնան պետք է հաղթի ամեն տեղ` անգամ «չինգաչունգում»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է կատալոնական ակումբի ՝ Եվրոպա լիգայում հայտնվելու մասին։

«Կարծում եմ, որ մենք պետք է ընդունենք ցանկացած մարտահրավեր: Պետք է հանգիստ խաղալ Եվրոպայի լիգայում, և ամեն անգամ, երբ հագնում ես «Բարսելոնայի» մարզաշապիկը կարևոր է հասկանալ` մենք ներկայացնում ենք այս մեծ ակումբի պատմությունը և գրում դրա նոր էջերը՝ անկախ նրանից, թե որ մրցաշարում ենք հանդես գալիս։

Եթե ​​​​կրում ես «Բարսելոնայի» մարզաշապիկը, ապա պետք է հաղթես ամենուր, նույնիսկ քար-թուղթ-մկրատ (չինգաչունգ) խաղում», բրազիլացու խոսքերն է հաղորդում Marca-ն:

«Բարսելոնան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի լրացուցիչ փուլում կխաղա «Նապոլիի» դեմ: