Մերսեդեսի ղեկավարը շնորհավորել է Ֆերստապենին

«Մերսեդես» թիմի ղեկավար Տոտո Վոլֆը շնորհավորել է Մաքս Ֆերստապենին չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ «Ռեդ Բուլի »մրցարշավորդն այդ մասին պատմել է Sky Sports News-ի եթերում։

«Տոտոն ինձ հաղորդագրություն ուղարկեց շնորհավորանքներով և խոսքերով, որ ես արժանի էի հաղթանակի: Դա հաճելի էր նրա կողմից, քանի որ վերջին շրջանում երկու թիմերում էլ էմոցիաները գտնվում էին բարձրակետում:

Մրցավազքից հետո Լյուիսը մոտեցավ ինձ և շնորհավորեց, թեև վերջին շրջանից հետո նրա համար շատ դժվար էր։ Այնուամենայնիվ, այս ժեստը ցույց է տալիս, որ մենք հարգանք ենք տածում միմյանց նկատմամբ:

Իհարկե, մրցաշրջանի ընթացքում մեր միջև բախումներ եղան, բայց մենք հարգում ենք միմյանց և ամբողջ մրցաշրջանի ընթացքում իրար առաջ էինք մղում։ Ես սիրում եմ պայքարել նրա հետ»« ասել է Ֆորմուլա 1-ի այս տարվա չեմպիոն Մաքս Ֆերստապենը: