«Դալասի» նախկին հարձակվող Դիրկ Նովիցկին նշել է NBA-ի ամենաերիտասարդ աստղին, որն ունի առավելագույն ներուժ:
Ըստ գերմանացիու այդ բասկետբոլիստը ներկայիս «Դալասի» առաջատար Լուկա Դոնչիչն է:
«Լուկան ամենամեծ պոտենցիալ ունեցող ամենաերիտասարդ աստղն է: Իմ կարծիքով՝ նա ցուցակի առաջին տեղում է, քանի որ ընդամենը 22 տարեկան է։
Նա դառ ավելի լավը կդառնա և շատ բան կսովորի։ Դոնչիչը ստեղծագործ է, հիանալի կարդում է խաղը, տեղաշարժում է գնդակը, կարող է միավորներ վաստակել ցանկացած միջոցներով։ Նրա խաղում թույլ կողմեր չկան։ 22-ում այդ մակարդակում լինելն անհավանական է»,Նովիցկու խոսքերն է փոխանցում Reuters-ը:
41-ամյա Նովիցկին 2007 թվականին ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ, իսկ 2011 «Դալասի» կազմում դարձել չեմպիոն: