Արսենալը զրկել է Օբամեյանգին ավագի թևկապից

«Արսենալը» հայտարարություն է տարածել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վերաբերյալ։

Գաբոնցին ակումբում կորցրել է ավագի թևկապը վատ կարգապահության պատճառով։ Նա նաև չի խաղա «Վեսթ Հեմի» հետ Պրեմիեր լիգայի 17-րդ խաղում։

Ավելի վաղ նույն պատճառով Օբամեյանգը բաց էր թողել «Սաութհեմփթոնի» դեմ խաղը (3:0):