Սպարտակը որոշել է հեռացնել գլխավոր մարզչին

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան այլևս չի աշխատի ակումբում:

«Սպարտակի» ղեկավարությունը որոշել է հեռացնել պորտուգալացուն, հայտնում է «Спорт-Экспресс»-ը։

Ներկայումս ակումբը բանակցություններ է վարում Վիտորիայի փաստաբանների հետ պայմանագրի խզման մանրամասների շուրջ։ Մարզչի պաշտոնանկության մասին կհայտարարվի երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի։

Վիտորիան մայիսին է գլխավորել մոսկովյան ակումբը: Նրա օրոք թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ տանելով 9 հաղթանակ, 6 անգամ ավարտելով ոչ-ոքի և կրելով 11 պարտություն։

«Սպարտակը» Վիտորիայի գլխավորությամբ 2021/22 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի C խմբում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Ռուսաստանի առաջնությունում թիմը 18 տուրերի արդյունքներով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։