Բենֆիկան դիմել է Բարսելոնային` վերջինիս պաշտպանի համար

«Բենֆիկան» կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ Սամուել Ումտիտիի համար, փոխանցում է Mundo Deportivo-ն:

Պորտուգալական ակումբն Ումտիտիին տեսնում է, որպես Լուկաս Վերիսիմոյին փոխարինող: Վերջինս շատ լուրջ վնասվածք է ստացել և մինչև մրցաշրջանի ավարտը չի օգնի թիմին:

«Բենֆիկան» արդեն կապ է հաստատել իսպանական գրանդի հետ և սպասվում է քննարկում:

Ֆրանսիացի պաշտպանն այս մրցաշրջանում կատալոնացիների կազմում անցկացրել է ընդամենը 1 հանդիպում: