Թերի. Ես դարձա լեգենդ՝ չխաղալով ոչ մի խաղ։ Տարօրինակ է, բայց նաև հիանալի

«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին հիշել է 2018 թվականին դեպի «Սպարտակ» ձախողված տեղափոխությունը։

Անգլիացին բուժզննում էր անցել, սակայն վերջին պահին հրաժարվել էր մոսկովյան ակումբ տեղափոխվելուց: Այնուհետև` մեկ ամիս անց հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

«Այն ժամանակ երեխաներս նոր էին սկսում սովորել միջնակարգ դպրոցում, ես վճռական էի տեղափոխվել «Սպարտակ», հանդիպեցի ղեկավարության հետ և պայմանավորվեցի, բայց վերջին պահին պարզվեց, որ ընտանիքիս հարմար չէր լինի ինձ հետ Մոսկվայում ապրելը։

Ես հասկացա, որ չէի կարողանա ամբողջ ուժերս տալ Սպարտակին, եթե ընտանիքս ինձ մոտ չլիներ։ Դա անարդար կլիներ ակումբի և երկրպագուների նկատմամբ:

«Սպարտակի» ներկայացուցիչներն ինձ շատ լավ էին վերաբերվում, և նույնիսկ հիմա, ես հետևում եմ ակումբի արդյունքներին, քանի որ զգում եմ, որ դեռևս փոքր կապ ունեմ նրա հետ։ Ավաղ, ոչինչ չստացվեց, չնայած ես շատ էի ցանկանում այնտեղ մրցաշրջան անցկացնել , բայց սա ֆուտբոլ է»:

«Ես չգիտեի, որ ինձ այստեղ լեգենդ են համարում (ծիծաղում է): Տեսեք, լավ է իմանալ: Ինչպես ասացի, Մոսկվան հիանալի վայր է։ Մի քանի օր այնտեղ եմ անցկացրել, որպեսզի ճանաչեմ քաղաքը և հասկանամ, թե ինչպես է աշխատում ակումբը։

Ես դարձա լեգենդ՝ չխաղալով ոչ մի խաղ։ Տարօրինակ է, բայց նաև հիանալի»,- ասել է Թերին Okko-ին տված հարցազրույցում: