«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան երեկ հանդիպել է գործակալ Մինո Ռայոլայի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հանդիպումը կայացել է Թուրինում, որտեղ ժամանել է կատալոնացիների պատվիրակությունը՝ Պեդրիին Golden Boy մրցանակը հանձնելու համար։ Ռայոլայի հետ բանակցությունների մեջ էր նաև «բլաուգրանայի» տնօրեն Մատեու Ալեմանին։
Ի թիվս այլ հարցերի, Լապորտան Ռայոլայի հետ քննարկել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը, հայտնում է Mundo Deportivo-ն՝ որպես աղբյուր նշելով լրագրող Ժերար Ռոմերոյին։
«Բարսելոնայի» նախագահը խնդրել է գործակալին նվազեցնել միջնորդավճարի չափը, որը նա կպահանջի Հոլանդի տեղափոխության համար:
Բացի այդ, կողմերը խոսել են նաև «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուիի մասին։