Բորուսիայի հերթական աստղը Բավարիայի թիրախում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է փոխել ակումբը։

18-ամյա խաղացողով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», հայտնում է Bild-ը:

«Բորուսիան» ցանկանում է, որ անգլիացին հնարավորինս երկար մնա իրենց հետ։ Բացի այդ, դորտմունդցիները չեն ցանկանում խաղացողին բաց թողնել մյունխենյան ակումբ։

Բելինգեմի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: