Բարսելոնան և Յունայթեդը հետևում են Վիլյառեալի առաջատարին

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» հետևում են «Վիլյառեալի» վինգեր Արնաուտ Դանջումային, հայտնում է Todofichajes-ը:

24-ամյա ֆուտբոլիստն իր արդյունավետ խաղով գրավել է իսպանական և անգլիական գրանդների ուշադրությունը: Նա իրապես համարվում է այս շրջանում «դեղին սուզանավի» շարժիչ ուժը:

Հոլանդացի ֆուտբոլիստը «Վիլյառեալ» է տեղափոխվել անգլիական «Բորնմուտից» այս ամռանը:

Դանջուման ընթացիկ մրցաշրջանում անցակցրած 18 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: