Ֆերստապենը Ֆորմուլա 1-ի ռեկորդակիր

«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը հաղթեց Աբու Դաբիի Գրան Պրիում և Ֆորմուլա 1-ի չեմպիոն հռչակվեց։

2021 թվականին Մաքսի համար այս պատվոհարթակը 18-րդն էր: Սա Ֆորմուլա 1-ի նոր ռեկորդ է: Նախկինում մի քանի մրցարշավրդներ կարողացել են նվաճել 17 պոդիում մեկ մրցաշրջանի ընթացքում՝ Միխայել Շումախերը (2002 թվականին), Սեբաստիան Ֆետելը (2011 թվականին) և Լյուիս Հեմիլթոնը (2015, 2016, 2018 և 2019 թվականներին)։

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը 2021 թվականին ունի 17 պատվոհարթակ: