«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Լա լիգայի 17-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի արդյունքները (0-2)։
«Ֆուտբոլում ինքնավստահությունը ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, և «Ռեալն» այժմ անթերի է այս հարցում: Երբ նրանք գոլ են խփում, խաղը փոխվում է: Երկրորդ խաղակեսի սկզբում մենք որոշ հնարավորություններ ունեինք, բայց հետո նրանք հիանալի երկրորդ գոլ խփեցին:
Մենք այս խաղին եկանք Պորտուգալիայում տեղի ունեցած ամենաուժեղ հոգեբանական սթրեսից հետո։ «Ռեալը» տիրում էր գնդակին, բայց շատ հնարավորություններ չուներ, սակայն գոլից հետո խաղը փոխվեց։ Առաջնությունը երկար է, այսօր մեր և առաջատարի միջև լուրջ տարբերություն կար։
Հիմա Մադրիդի «Ռեալը» շատ հզոր տեսք ունի, ինձ դուր է գալիս այսպիսի ֆուտբոլ։ Առայժմ նրանք շատ լավ են հանդես գալիս առաջնությունում»,- մեջբերում է Սիմեոնեին Marca-ն: