Ռոնալդուն կրկնել է Սուլշերի ցուցանիշը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր լիգայի «Նորվիչի» դեմ խաղում (1-0) անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։

Ռոնալդուի համար այս գոլը 91-րդն էր Պրեմիեր լիգայում կարիերայի ընթացքում: Ըստ Squawka-ի՝ այս ցուցանիշով պորտուգալացին հավասարվեց թիմի նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին։

Ռոնալդուն ԱՊԼ-ում նաև միայն մեկ գոլային փոխանցում պակաս է կատարել Սուլշերից, և այդ ցուցանիշով նա ևս շուտով կարող է հավասարվել կամ շրջանցել նորվեգացուն:

Սուլշերը նոյեմբերի 21-ին հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։