Goal. Հայտնի է՝ ով կփոխարինի Ռանգնիկին ՄՅՈՒ-ում

Ըստ Goal-ի՝ Անգլիայում արդեն գիտի, թե Ռալֆ Ռանգնիկից հետո ով է գլխավորելու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ գերմանացին մանչեսթերյան ակումբը գլխավորելու է մինչև ամառ, իսկ դրանից հետո կաշխատի ակումբի ղեկավար կազմում։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն Էրիկ տեն Հագն է, ով այժմ մարզում է Ամստերդամի «Այաքսը»։

Նշենք, որ «Այաքսը» Էրիկ տեն Հագայի գլխավորությամբ ավարտեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը՝ վեց խաղում վեց հաղթանակ տոնելով։