«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շնորհակալություն է հայտնել «Զարյային»՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Բոդո Գլիմտի» հետ ոչ-ոքիի համար։
Այս արդյունքը հռոմեական ակումբին թույլ տվեց խմբում զբաղեցնել առաջին տեղը՝ վաստակելով 12 միավոր։
«Շնորհակալ եմ ձեր ազնիվ խաղի համար՝ փորձելով հաղթել հանդիպումը: ԲԿՄԱ-ն նույն կերպ խաղաց մեր դեմ:
Սա այն ֆուտբոլն է, որը մենք սիրում ենք: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք ապագայում»,- գրել է Ժոզեն՝ Լուգանսկի ակումբի Instagram-ի հրապարակման մեկնաբանություններում:
