Եվրո-2020. Մեկնարկում է փլեյ-օֆֆը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ հունիսի 26-ին կմեկնարկի փլեյ–օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի խաղային առաջին օրը տեղի կունենա  երկու հանդիպում։

Օրվա առաջին խաղում Ուելսի ու Դանիայի հավաքականները կմրցեն Ամստերդամում։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն նաև Իտալիայի ու Ավստրիայի հավաքականները։ Խաղը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում  ու կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: